Քիմ Քարդաշյանը ցանկություն է հայտնել հանդիպել Գրետա Տունբերգի հետ
Ամերիկյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը գովասանքի խոսքեր է ասել շվեդ կլիմայական ակտիվիստ Գրետա Տունբերգի հասցեին՝ նրան անվանելով «զարմանալի և խիզախ երիտասարդ կին»: Քիմը նշել է՝ ինքն էլ կիսում է Տունբերգի մտահոգությունները կլիմայի փոփոխության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Քարդաշյանը ցանկություն է հայտնել ընթրել Գրետայի հետ, որը անցյալ ամիս ՄԱԿ-ի գագաթնաժողովի բացմանը խիզախություն ունեցավ համաշխարհային լիդերներին ասել, որ վերջիններս խլել են իր մանկությունը «դատարկ խոսքերով»:
«Նա այնքան զարմանալի երիտասարդ աղջիկ է, և այնքան խիզախ, որ դիմակայի այդ մեծերին, որոնք կարող են շատ վախենալու լինել: Եվ նրա այդ բաց և ազնիվ լինելը այն է, ինչ մեզ պետք է»,-ասել է Քարդաշյանը երեքշաբթի՝ հոկտեմբերի 8-ին Reuters-ին, Հայաստան այցի ժամանակ:
Քարդաշյանը նաև ասել է, որ կցանկանար զրուցել Գրետայի ծնողների հետ և կիսվեր իր գիտելիքներով որպես սոցիալական ցանցեր մասնագետ:
