Իսրայելը պաղեստինցիներին խորհուրդ է տալիս փախչել Եգիպտոս, քանի դեռ ուշ չէ

Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում բնակվող պաղեստինցիներին խորհուրդ են տվել մեկնել Եգիպտոս՝ ՀԱՄԱՍ-ի հետ շարունակվող պատերազմի ֆոնին, քանի դեռ ուշ չէ, գրում է The Times of Israel-ը։

Այս առաջարկն արել է Իսրայելի փոխգնդապետ Ռիչարդ Հեխտը։ «Ռաֆահի անցակետը դեռ բաց է բոլորի համար, ովքեր կարող են հեռանալ, խորհուրդ կտամ հեռանալ»,- ասել է նա արտասահմանյան լրագրողներին։

Գազայի հատվածում ապրում է մոտ 2 միլիոն պաղեստինցի։

 

Share This