ԱՄՆ-ում հյուրանոց է փլվել․ մարդիկ մնացել են փլատակների տակ

ԱՄՆ Նյու-Օռլեան քաղաքում փլուզվել է վերանորոգվող Hard Rock Hotel-ը, ։ Այս մասին գրում է Daily Mail-ը։ Արտակարգ պատահարի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, եւս 18-ը ստացել են տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել հիվանդանոց։ Երեք մարդ համարվում է անհետ կորած։ Նշենք, որ հյուրանոցը գտնվում է քաղաքի կենտրոնում, բանուկ փողոցի վրա։ Շինության երկաթբետոնե մասերը ընկել են ուղղակի փողոցի երթեւեկելի մասում՝ արգելք դառնալով երթեւեկության համար։ Նշենք, որ հյուրանոցը գտնվում էր վերանորոգման մեջ եւ պետք է շահագործման հանձնվեր հաջորդ գարնանը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )