ՈՒԵՖԱ-ն սկսել է հետաքննություն՝ թուրք ոստիկանների զինվորական ողջույնի հետ կապված

Ինչպես հայտնի է Թուրքիայի հավաքականը հաղթանակ տարավ հոկտեմբերի 11-ին Ալբանիայի հավաքականի հանդեպ 1։0 հաշվով։ Գոլից հետո թուրք մարզիկները շարք են կանգնել եւ զինվորական ողջույն արել, այդպիսով աջակցություն հայտնելով թուրքական զինուժի կողմից իրականացվող «Խաղաղության ակունք» օպերացիային։ ՈՒԵՖԱ-ում այդ քայլը միանշանակ չի ընդունվել, եւ որոշում է կայացվել սկսել քննություն այդ արարքի հետ կապված, քանի որ այն քաղաքական ենթատեքստ ունի, իսկ սպորտում քաղաքականություն չպետք է լինի։
