Տղամարդու դիակը գտել են ավտոտնակում բետոնով զմռսված

Ռուսաստանի Բրյանսկի մարզում իրավապահները հայտնաբերել են անհետ կորած 57-ամյա տղամարդու դիակը՝ ավտոտնակի հատակում՝ բետոնով զռմսված։ Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն։ Նշենք, որ տղամարդու անհետ կորելու հետ կապված քրեական գործը հարուցվել էր ավելի վաղ, հարազատների ահազանգի հիման վրա։ Այժմ արդեն գործը վերաորակավորվել է «Սպանություն» հոդվածի հատկանիշներով, եւ քննությունը սկսելու է ընթանալ տղամարդու մահվան հանգամանքները եւ մյուս մանրամասները պարզելու ուղղությամբ։
