Ամերիկահայ հեղինակ Գարի Գոշգարյանը վերադարձել է նոր թրիլլերով
Վետերան գրող Գարի Գոշգարյանը, որը հայտնի է Գարի Բրեյվեր գրական անվամբ, վերադառնում է նոր թրիլլերով, որի գործողությունները տեղի են ունենում Բոստոնում, հաղորդում է Mirror Spectator կայքը։
«Չարի շշուկները»/Rumor of Evil գիրքը թողարկվելու է հոկտեմբերի 10-ին՝ Oceanview հրատարակչության կողմից: Գիրքն առաջինն է մի քանի առումներով. նախ՝ այն հեղինակի առաջին թողարկումն է, որը բաղկացած է մի քանի մասից, երկրորդ՝ առաջին անգամն է, որ Գոշգարյանը կունենա ամերիկահայ հետախույզի կերպար:
Նրա նախորդ գիրքը «Ընտրիր ինձ»-ն էր, որը մեծ ճանաչում ունի։ Այն գրելիս հայ հեղինակը համագործակցել է Թես Գերիթսենի հետ, ով «Ռիզոլի» եւ «Կղզիներ» դետեկտիվ շարքերի հեղինակն է։ Այս պատմությունների հիման վրա նկարահանվել են համանուն հեռուստասերիալներ:
«Դրա հաջողությունից հետո ինձ առաջարկեցին աշխատել գրքաշարի վրա»,-պատմում է Գոշգարյանը։
Գարի Գոշգարյանը պարզապես գրող չէ։ Մի քանի տասնամյակ նա աշխատել է Հյուսիսարեւելյան համալսարանում՝ որպես անգլերենի պրոֆեսոր։ Նա դասավանդում էր գիտաֆանտաստիկայի, սարսափի, բեսթսելլերների եւ գեղարվեստական գրականության մասին:
Rumor of Evil-ը հասանելի է տարբեր հարթակներում, այդ թվում՝ Amazon եւ Barnes and Noble.
