Ինչպես կանխել ծերունական թուլամտության զարգացումը

B խմբի վիտամիններով և օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ մթերքի կանոնավոր գործածությունը կարող է օգնել տարեց մարդկանց նվազեցնել դեմենցիայի զարգացման վտանգը: Այս մասին «МедикФорум»-ի հետ զրույցում ասել է նյարդաբան Ալեքսանդրա Ալյոխինան։

Մասնագետի խոսքով՝ տարիքային թուլամտության կասկածներով բոլոր բուժառուները պետք է ստուգեն իրենց օրգանիզմում այդ միկրոտարրերի մակարդակը։

«Եթե դրանց մակարդակները բավարար չեն, հիվանդներին պետք է տրվեն B6, B12 և B9 վիտամինների հավելումներ և օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք դանդաղեցնում են ճանաչողական կարողությունների թուլացման գործընթացը», – նշել է Ալյոխինան:

Նրա խոսքով՝ դա են փաստում նաև բազմաթիվ գիտական հետազոտությունները։ Այսպիսով՝ գրեթե 5 հազար թոշակառուի առողջական վիճակին տևական ժամանակ հետևելու արդյունքում արտասահմանցի մասնագետները եկել են այն եզրահանգման, որ վիտամին B-ի և օմեգա-3-ի ընդունումն իսկապես բարելավում է գլխուղեղի աշխատանքը և կանխում դեմենցիայի զարգացումը:

Share This