Մահացել է Cream խմբի հիմնադիրներից մեկը

Մահացել է բրիտանացի թմբուակահար, Cream խմբի հիմնադիրներից Ջինջեր Բեյքերը։ Նա 81 տարեկան էր։ Այս մասին տեղեկանում ենք Բեյքերի պաշտոնական ֆեյսբուքյան էջից։ Մահվան պատճառների մասին չի հաղորդվում։ Հայտնի է միայն, որ ծանր վիճակով նա հոսպիտալացվել էր դեռ սեպտեմբերի 26-ին։ Rolling Stone-ը գրում է, որ վերջին տարիներին Բեյքերը հաճախակի էր ունենում առողջական խնդիրներ։ Երեք տարի առաջ էլ սրտի բաց վիրահատություն էր տարել, մինչ այդ էլ՝ բժիշկների պնդմամբ չեղարկել համերգային շրջագայությունը։ Ամենայն հավանականությամբ նրա մոտ ծխելու պատճառով խնդիրներ են եղել թոքերի հետ։
