Ինչպես պաշտպանվել շան հարձակումից․ խորհուրդ են տալիս մասնագետները

ՌԴ ԱԻՆ աշխատակիցները ներկայացրել են մեթոդներ, թե ինչպես կարելի է պաշտպանվել ագրեսիվ շան հարձակումից։ Ըստ այդմ, երբեմն շան հարձակումը կարելի է կանգնեցնել պարզապես բարձր տոնայնությամբ հրահանգներ տալով։ Կարեւոր է, որ ձայնը լինի վստահ ու վճռական ու կենդանին դրանում վախի տարրեր չնկատի։ Եթե սա չի օգնում, ապա կարելի է օգտագործել ձեռքի տակ ընկած ցանկացած իր՝ անձրեւանոցից, փայտից մինչեւ գետնից վերցված քար, սակայն կարեւոր է, որ նահանջելիս թիկուն չդարձնել կենդանուն։ Մյուս մեթոդի համաձայն, պետք է փաթաթել ձեռքը պիջակով կամ վերարկուով, պահել նրա երախի դիմաց, իսկ մյուս ձեռքով հարվածել ձեռքն ընկած իրով նրա ցավոտ կետերին՝ քթին, լեզվին, ստորին ծնոտին եւ այլն։
