Երեխաներին դաստիարակելուց առաջ պետք է դաստիարակել ծնողներին. դաստիարակության 40 ոսկե կանոն «Երեք տարեկանից հետո արդեն ուշ է» գրքից

Երեխայի կյանքի առաջին երեք տարիները զարգացման և ուսուցման համար ամենամեծ պոտենցիալն ունեն: Դրա համար` մի՛ սպասեք:

Մասարու Իբուկայի «Երեք տարեկանից հետո արդեն ուշ է» գիրքը պատմում է երեխաների վաղ զարգացման անհրաժեշտության ու կարևորության մասին: Ձեզ ենք ներկայացնում այնտեղ տեղ գտած ամենահետաքրքիր և կարևոր մտքերը:

1.      Ամեն երեխա կարող է լավ սովորել. ամեն ինչ կախված է ուսուցման մեթոդից:

2.      Երեխայի հենց թերզարգացվածությունը խոսում է նրա հսկայական ներուժի մասին:

3.      Անծանոթների ներկայությամբ երեխայի ամաչկոտությունն ապացույց է կերպարների ճանաչման ընդունակության զարգացման:

4.      Ժամանակակից դաստիարակությունը սխալ է թույլ տալիս` «խստության» և «ամեն ինչ կարելի է»-ի փուլերի տեղերը փոխելով:

5.      Անգամ հինգ ամսական երեխան կարող է գնահատել Բախին:

6.      Երեխայի ուղեղը կարող է տեղավորել ինֆորմացիայի անսահման ծավալ:

7.      Երեխան հիշում է միայն այն, ինչն իրեն հետաքրքիր է:

8.      Շատ հմտություններ անհնար է ձեռք բերել, եթե դրանք չեք սովորել մանկության ժամանակ:

9.      Գլխավորը միջավայրն է, ոչ թե գեները:

10.  Երեխան գրքի նկարներով կարող է կարդալ լրիվ այլ պատմություն, քան այն, որ կարդում է մեծահասակը:

11.  Վաղ մանկության տպավորությունները որոշում են երեխայի մտքերի ու գործողությունների հետագա տեսքը:

12.  Երբեք մի՛ անտեսեք երեխայի լացը:

13.  Երեխային անտեսելն ավելի վատ է, քան երես տալը:

14.  Մանկական վախը երբեմն այնպիսի իրերից է, որ մեծերն անգամ չեն կասկածում:

15.  Նորածինը զգում է, թե երբ են ծնողները վիճում:

16.  Ծնողների նյարդայնությունը վարակիչ է:

17.  Ընտանիքում որքան շատ են երեխաները, այնքան ավելի լավ են իրար հետ շփվում:

18.  Տատիկների և պապիկների ներկայությունը լավ խթան է ստեղծում երեխայի զարգացման համար:

19.  Երեխայի չարությունը և նախանձը անզորության արտահայտություն են:

20.  Մի՛ ծիծաղեք ձեր երեխայի վրա ուրիշների ներկայությամբ:

21.  Երեխային ավելի լավ է գովել, քան նախատել:

22.  Երեխաները հետաքրքիրը համարում են ճիշտ, իսկ անհետաքրքիրը՝ սխալ:

23.  Կրկնությունը երեխայի հետաքրքրությունը խթանելու լավագույն միջոցն է:

24.  Ոչ ճիշտ սնունդը առաջացնում է վատ սովորություններ ամբողջ կյանքի համար:

25.  Օրվա կարգուկանոնը զարգացնում է երեխայի ժամային զգացողությունը:

26.  Երաժշտական ներդաշնակությունը լավ է յուրացվում մանուկ ժամանակ:

27.  Բանաստեղծությունները մարզում են հիշողությունը:

28.  Մի գործի հաջողությունը մյուս գործերին վստահություն է ներշնչում:

29.  Խաղալիքների ավելցուկը ցրում է երեխայի ուշադրությունը:

30.  Ծեփելը, թղթից նախշեր կտրելը և թղթյա բազմազան մարմիններ պատրաստելը զարգացնում են երեխայի ստեղծական ունակությունները:

31.  Դերերով խաղերը զարգացնում են երեխայի ստեղծագործական որակները:

32.  Ֆիզիկական վարժությունները խթանում են ինտելեկտի զարգացումը:

33.  Մարզեք ձախ ձեռքն այնպես, ինչպես աջը:

34.  Երեխաներին դաստիարակելուց առաջ պետք է դաստիարակել ծնողներին:

35.  Երեխայի համար աշխատանքը և խաղը նույնն են:

36.  Մի՛ բռնացեք երեխայի կամքի վրա:

37.  Մի՛ ընդհատեք ձեր երեխայի դաստիարակությունը:

38.  Երեխաները ծնողների սեփականությունը չեն:

39.  Մոր տարակուսանքը երեխային վնաս է:

40.  Որպեսզի դաստիարակեք երեխային, սկզբում դաստիարակեք ձեզ:

Share This