Երեխաներին դաստիարակելուց առաջ պետք է դաստիարակել ծնողներին. դաստիարակության 40 ոսկե կանոն «Երեք տարեկանից հետո արդեն ուշ է» գրքից
Երեխայի կյանքի առաջին երեք տարիները զարգացման և ուսուցման համար ամենամեծ պոտենցիալն ունեն: Դրա համար` մի՛ սպասեք:
Մասարու Իբուկայի «Երեք տարեկանից հետո արդեն ուշ է» գիրքը պատմում է երեխաների վաղ զարգացման անհրաժեշտության ու կարևորության մասին: Ձեզ ենք ներկայացնում այնտեղ տեղ գտած ամենահետաքրքիր և կարևոր մտքերը:
1. Ամեն երեխա կարող է լավ սովորել. ամեն ինչ կախված է ուսուցման մեթոդից:
2. Երեխայի հենց թերզարգացվածությունը խոսում է նրա հսկայական ներուժի մասին:
3. Անծանոթների ներկայությամբ երեխայի ամաչկոտությունն ապացույց է կերպարների ճանաչման ընդունակության զարգացման:
4. Ժամանակակից դաստիարակությունը սխալ է թույլ տալիս` «խստության» և «ամեն ինչ կարելի է»-ի փուլերի տեղերը փոխելով:
5. Անգամ հինգ ամսական երեխան կարող է գնահատել Բախին:
6. Երեխայի ուղեղը կարող է տեղավորել ինֆորմացիայի անսահման ծավալ:
7. Երեխան հիշում է միայն այն, ինչն իրեն հետաքրքիր է:
8. Շատ հմտություններ անհնար է ձեռք բերել, եթե դրանք չեք սովորել մանկության ժամանակ:
9. Գլխավորը միջավայրն է, ոչ թե գեները:
10. Երեխան գրքի նկարներով կարող է կարդալ լրիվ այլ պատմություն, քան այն, որ կարդում է մեծահասակը:
11. Վաղ մանկության տպավորությունները որոշում են երեխայի մտքերի ու գործողությունների հետագա տեսքը:
12. Երբեք մի՛ անտեսեք երեխայի լացը:
13. Երեխային անտեսելն ավելի վատ է, քան երես տալը:
14. Մանկական վախը երբեմն այնպիսի իրերից է, որ մեծերն անգամ չեն կասկածում:
15. Նորածինը զգում է, թե երբ են ծնողները վիճում:
16. Ծնողների նյարդայնությունը վարակիչ է:
17. Ընտանիքում որքան շատ են երեխաները, այնքան ավելի լավ են իրար հետ շփվում:
18. Տատիկների և պապիկների ներկայությունը լավ խթան է ստեղծում երեխայի զարգացման համար:
19. Երեխայի չարությունը և նախանձը անզորության արտահայտություն են:
20. Մի՛ ծիծաղեք ձեր երեխայի վրա ուրիշների ներկայությամբ:
21. Երեխային ավելի լավ է գովել, քան նախատել:
22. Երեխաները հետաքրքիրը համարում են ճիշտ, իսկ անհետաքրքիրը՝ սխալ:
23. Կրկնությունը երեխայի հետաքրքրությունը խթանելու լավագույն միջոցն է:
24. Ոչ ճիշտ սնունդը առաջացնում է վատ սովորություններ ամբողջ կյանքի համար:
25. Օրվա կարգուկանոնը զարգացնում է երեխայի ժամային զգացողությունը:
26. Երաժշտական ներդաշնակությունը լավ է յուրացվում մանուկ ժամանակ:
27. Բանաստեղծությունները մարզում են հիշողությունը:
28. Մի գործի հաջողությունը մյուս գործերին վստահություն է ներշնչում:
29. Խաղալիքների ավելցուկը ցրում է երեխայի ուշադրությունը:
30. Ծեփելը, թղթից նախշեր կտրելը և թղթյա բազմազան մարմիններ պատրաստելը զարգացնում են երեխայի ստեղծական ունակությունները:
31. Դերերով խաղերը զարգացնում են երեխայի ստեղծագործական որակները:
32. Ֆիզիկական վարժությունները խթանում են ինտելեկտի զարգացումը:
33. Մարզեք ձախ ձեռքն այնպես, ինչպես աջը:
34. Երեխաներին դաստիարակելուց առաջ պետք է դաստիարակել ծնողներին:
35. Երեխայի համար աշխատանքը և խաղը նույնն են:
36. Մի՛ բռնացեք երեխայի կամքի վրա:
37. Մի՛ ընդհատեք ձեր երեխայի դաստիարակությունը:
38. Երեխաները ծնողների սեփականությունը չեն:
39. Մոր տարակուսանքը երեխային վնաս է:
40. Որպեսզի դաստիարակեք երեխային, սկզբում դաստիարակեք ձեզ:
