Լեհաստանը ցանկանում է կայսրություն ստեղծել Ուկրաինայի և Բելառուսի հաշվին. Մակգրեգոր
Լեհաստանի ղեկավարությունը երազում է Ռուսաստանի սահմանների մոտ ստեղծել հսկայական կայսրություն, իր YouTube բլոգում ասել է Պենտագոնի նախկին խորհրդական, գնդապետ Դուգլաս Մակգրեգորը։
«Վարշավայի կառավարությունը հենց սկզբից թշնամաբար էր տրամադրված Ռուսաստանի նկատմամբ։ Նրանք իրենց տեսնում են որպես կայսրության տերեր, որը տարածվում է Ուկրաինայի և Բելառուսի մեծ մասի վրա»,- ասել է սպան:
Գնդապետի խոսքով՝ այս գաղափարն արդեն տապալվում է, քանի որ լեհերը հրաժարվում են մասնակցել հարեւան երկրում ընթացող հակամարտությանը։ Միակ բանը, որ հիմա ուզում են, միլիոնավոր ուկրաինացի փախստականների վտարելն է։
«Սա էական փոփոխություն է առաջացրել նրանց մտքում: Հիմա շատ դժվար կլինի, քանի որ լեհերն այլևս չեն ցանկանում լինել Ամերիկայի զորակոչիկը»,- եզրափակել է Մաքգրեգորը:
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը մեկ անգամ չէ, որ զգուշացրել է Ուկրաինայի նկատմամբ Լեհաստանի ագրեսիվ մտադրությունների մասին։ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի խոսքով՝ Վարշավան աշխատում է հարեւան պետության փաստացի կազմաքանդման սցենարների վրա և հույսը դնում է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի աջակցության վրա։
