Թուրքիայում առաջին անգամ ադմիրալի կոչում է շնորհվել կին զինվորականի

Թուրքիայում առաջին անգամ կին ադմիրալ է նշանակվել։

Համապատասխան որոշումն ընդունվել է Բարձրագույն ռազմական խորհրդի նիստում, որը վարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Որոշման համաձայն՝ ռազմածովային ուժերի հրամանատարության շտաբի գնդապետ Գյոքչեն Ֆըրաթին շնորհվել է ծովակալի կոչում։

Share This