«Մայրիկի պես գեղեցիկ, հայրիկի պես խելացի, բայց մեզ մոտ հակառակն է ստացվել»․ Սարիկ Անդրեասյանի կինը՝ դստեր մասին

Հինգ ամսական փոքրիկ Էլիզաբեթը մեծանում է որպես հոր՝ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի փոքրիկ կրկնօրինակը։

Լիզա Մորյակը ցանկանում է, որ իր եւ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի դուստրը գոնե մի փոքր նմանվի իրեն, այլ ոչ միայն ամուսնուն։ Դերասանուհին դա խոստովանել է 5-tv.ru-ի թղթակցին՝ «Մենդելսոն» սերիալի նկարահանման հրապարակում։

Լիզա Մորյակի խոսքով՝ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնությունից ծնված իր հինգ ամսական դուստրը՝ Էլիզաբեթը, շատ նման է վերջինիս, որն առանձնապես դուր չի գալիս դերասանուհուն։

«Հուսով եմ, որ նա մի քիչ ինձ նման կլինի, քանի որ մենք ծիծաղելով ասում էինք, որ եթե աղջիկ է ծնվում, թող մայրիկի նման գեղեցիկ լինի, իսկ հոր պես խելացի, բայց մեզ մոտ հակառակը ստացվեց։ Բայց սա, իհարկե, կատակ է»,- ծիծաղով ասել է Լիզա Մորյակը:

Share This