«Հրաժեշտ բոլոր թռչուններին». Մասկը կփոխի Twitter-ի տարբերանշանը

Twitter սոցցանցի տարբերանշանը փոխվելու է: Այս մասին  հայտարարել է Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը ։Նա թվիթերան իր էջում գրել է.«Շուտով մենք հրաժեշտ կտանք Twitter ապրանքանիշին և աստիճանաբար բոլոր թռչուններին»։

Մեկ այլ գրառման մեջ էլ միլիարդատերը նշել է.

«Եթե այսօր երեկոյան հրապարակվի բավական լավ X տարբերանշան, մենք վաղը այն կներկայացնենք համաշխարհային մասշտաբով»:

Share This