Ծնվել է Յուլյա Կովալչուկի եւ Ալեքսեյ Չումակովի երկրորդ երեխան

Յուլյա Կովալչուկն ու Ալեքսեյ Չումակովը հայտարարել են ընտանիքի համալրման մասին։ Նրանք չեն թաքցրել երեխայի սեռը եւ հայտարարել են, որ լուսյ աշխարհ է եկել երկրորդ դուստրը։ Երգչուհին ուրախալի լուրով կիսվել է Ինստագրամ սոցիալական ցանցի իր էջում։

d9cc7f974a523656d5492f7f8065aa6e-640x800.jpg (54 KB)

«Հիմա մենք չորսն ենք։ Աստծո օգնությամբ մեր սերը շարունակվում է մեր դուստրերի մեջ: Երջանկության չափերը հասկանալու եւ այս լուրը կիսելու համար ժամանակ պահանջվեց»,- ասել է երգչուհին իր անձնական բլոգում։ Նա նաեւ հուզիչ լուսանկար է հրապարակել փոքրիկի հետ։

Հիշեցնենք, որ Յուլյան եւ Ալեքսեյն ամուսնացել են 2013 թվականին։ Չորս տարի անց զույգը ծնող է դարձել։

 

Share This