«Զբոսաշրջային հոսքը դեպի Գյումրի նվազել է մոտ 30-40 տոկոսով»․ հյուրանոցի գործադիր տնօրեն

Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու պատմական կենտրոնում գտնվող հյուրանոցա-ռեստորանային համալիրներից մեկի գործադիր տնօրեն Վարդան Սրտաշյանը նշեց, որ նախորդ տարվա համեմատ՝ զբոսաշրջային հոսքը դեպի Գյումրի 30-40 տոկոսով նվազել է։ Ըստ մեր զրուցակցի, Գյումրին գրավիչ դարձնելու համար մեծ աշխատանք ունեն անելու նաև պետական մարմինները, քանի որ այս քաղաքը՝ ի տարբերություն Հայաստանի շատ քաղաքների՝ Իջևանի, Դիլիջանի, Ծաղկաձորի հանգստավայր չէ․ այն չի կարող բնաշխարհով գրավել զբոսաշրջիկներին։ Այս քաղաքը գրավիչ է իր պատմաճարտարապետական կառույցներով, և եթե աշխատանք չտարվի ավելի գրավիչ դարձնելու, 2-3 անգամ Գյումրի եկողը, հաստատ 4-րդ անգամ չի ուզի գալ։
«Եթե վերցնենք վերջին 6-7 ամիսը՝ ներառյալ հուլիսը, վիճակագրությունը բավական մտահոգող է։ Մենք ինքներս վերլուծություն ենք արել մեր ոլորտում՝ թե՛ հյուրանոցային և թե՛ ռեստորանային, և որոշակի բացասական միտում ենք նկատում, որի մասին կուզենայի կիսվել ձեր հետ, որպեսզի համապատասխան քայլերով կարողանայինք թույլ չտայինք, որ տուրիզմի ոլորտի վիճակը Գյումրիում ավելի վատանա։ Երկու խնդիր կա, որը զգալի է, մեկը ռուս-ուկրաինական պատերազմն է, բնական է, որ Ռուսաստանը, լինելով մեր տուրիստական հոսքերի մեջ մեծ մասնաբաժին ունեցող երկիր, պետք է, որ զգացնել տար։ Առավել ևս, որ «Շիրակ» օդանավակայանում հիմնական չվերթները Ռուսաստանից են․ «Պոբեդա» ավիաընկերության է թռիչքներ կազմակերպում։ Ռուս զբոսաշրջիկների հոսքը բավական նվազել է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝

https://www.aravot.am/2023/07/05/1353147/?fbclid=IwAR1mpDTDUKjn6BefXKijxv8PNx4fG6rDWy8ijwIkwISqP4pP2h7dNBhocGI

Share This