Զելենսկին կայցելի Թուրքիա՝ Էրդողանի հետ բանակցությունների․ Sabah
Վլադիմիր Զելենսկին կայցելի Թուրքիա՝ հանդիպելու թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, երկու առաջնորդների բանակցությունները կանցկացվեն Ստամբուլում՝ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ, հինգշաբթի հաղորդում է թուրքական Sabah թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կայցելի Թուրքիա՝ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի ղեկավարների գագաթնաժողովից առաջ հանդիպելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ»,- նշված է պարբերականում։
Ըստ Sabah-ի ստացած տեղեկատվության՝ Զելենսկին և նախագահ Էրդողանը կհանդիպեն Ստամբուլում։
Նախագահ Էրդողանը այն առաջնորդներից է, որոնք ամենաշատը հանդիպել են ինչպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, այնպես էլ Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ։
