Լիբանանի հարավից հրթիռներ են արձակվել դեպի Իսրայել
Լիբանանի հարավից երկու հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, որոնցից մեկն ընկել է լիբանանյան տարածքում, իսկ երկրորդը՝ սահմանի վիճելի տարածքի մոտ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, հայտնում է The Jerusalem Post-ը։
Համապատասխան տեղեկությունը հաստատել են Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչները, որոնք նաև հայտարարել են, որ հարվածներ են հասցրել այն հատվածին, որտեղից արձակվել են հրթիռները։
Լիբանանը Իսրայելի ուղղությամբ հրթիռներ չի արձակել ապրիլից ի վեր, երբ 34 հրթիռներ վիրավորեցին երեք իսրայելցիների և վնասեցին մի քանի շենքեր։
Այս պահին հրթիռակոծության պատասխանատվությունը ստանձնած որևէ մեկնաբանություն չկա Լիբանանի բանակի կամ Հարավային Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի կողմից:
