Թուրքիան հավանություն չի տա ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը․ TGRT Haber
ինգշաբթի օրը Բրյուսելում կայանալիք առանցքային հանդիպումից առաջ Թուրքիան հստակ հասկացրեց, որ հավանություն չի տա Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, եթե Ստոկհոլմը քայլեր չձեռնարկի Անկարայի հետ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար, հաղորդում է TGRT Haber-ը։
«Այսօր Բրյուսելում տեղի կունենա ամենակարևոր հանդիպումը ՆԱՏՕ-ի ղեկավարների գագաթնաժողովից առաջ: Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարներն ու հետախուզական գերատեսչությունների ղեկավարները բարձր մակարդակի հանդիպում կանցկացնեն․ Շվեդիան դեռ քայլեր չի ձեռնարկել: Թեև հունիսի 1-ին Շվեդիան ընդունեց ահաբեկչության դեմ պայքարը, սակայն Ստոկհոլմը Անկարայի խնդրանքով չհանձնեց Քուրդստանի աշխատավորական կուսակցության և FETÖ-ի ահաբեկիչներին։
Թուրքիան հասկացրել է, որ հավանության չի արժանանալու Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, եթե Շվեդիան չձեռնարկի այդ քայլերը»,- հայտնում է հեռուստալիքը։
