Պուտինը և Լուկաշենկոն կհանդիպեն՝ «Վագների» թեման քննարկելու

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ մտադիր է մոտ ժամանակներս հանդիպել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել «Վագների» թեման։

Լուկաշենկոն նշել է, որ կքննարկվի նաեւ «Վագներ» ՄՌԿ-ի շուրջ խնդիրը, «քանի որ երկրների ղեկավարները ներգրավված են եղել այդ խնդրի մեջ»։

Նախագահները կքննարկեն նաև ստորաբաժանման հետագա գործունեության հետ կապված հարցեր։

Share This