Բասկետբոլի պատանեկան թիմերը սկսել են նախապատրաստվել ԵԱ-ներին
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանն են սկսել պատրաստվել Մ16 տարեկան տղաների և աղջիկների հավաքականները: Մ16 տղաների տարեկանների հավաքականն ընդգրկվել է Եվրոպայի առաջնության С դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Ալբանիայի, Կիպրոսի, Սան Մարինոյի և Ադրբեջանի հավաքականների հետ: Հանդիպումները կկայանան 2023 թվականի հուլիսի 19-ից 27-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում:
