Բրիտանիան պետք է պատերազմ սկսի ուղղակիորեն Ռուսաստանի դեմ. խորհրդարանի պաշտպանության կոմիտեի նախագահ
Բրիտանիան պետք է պատերազմ սկսի ուղղակիորեն Ռուսաստանի դեմ և ռազմական դրություն մտցնի: Այս մասին հայտարարել է բրիտանական խորհրդարանի պաշտպանության կոմիտեի նախագահ Թոբիաս Էլվուդը Sky News-ի եթերում:
«Մեծ Բրիտանիան պետք է պատերազմ սկսի ուղղակիորեն Ռուսաստանի դեմ, մենք կռվում ենք Եվրոպայում, պետք է մտցնել ռազմական դրություն»,- ասել է նա:
Իհարկե, այս հայտարարության էական կողմն այն չէ, թե այդ դեպքում Բրիտանիան քանի ժամ կկարողանա գոյատեւել: Ամենամեծ վտանգն այն է, որ Բրիտանիայում կան այնպիսի բարձրաստիճան իշխանավորներ, որոնք բացահայտորեն Երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու նման կոչեր են հնչեցնում:
