Հղի Քորթնի Քարդաշյանը մտադիր է միլիոններ վաստակել դեռևս չծնված երեխայի միջոցով

«Քարդաշյաններ» ռեալիթի շոուի աստղ Քորթնի Քարդաշյանը մտադիր է միլիոններ վաստակել դեռևս չծնված երեխայի միջոցով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով աստղին մոտ կանգնած աղբյուրին։

Ըստ ինսայդերի՝ Քորթնի Քարդաշյանը նախատեսում է ընդլայնել իր Poosh և Lemme ապրանքանիշերը՝ ներառելով վերարտադրողական առողջության վիտամիններ, մանկական հագուստ և այլ ապրանքներ ապագա մայրերի և երեխաների համար:

«Քորթնին այժմ պատրաստվում է քամել այն ամենը, ինչ կարող է այս հղիությունից: Քանի որ նա հուսահատորեն ցանկանում է ունենալ այն, ինչ ունեն իր բոլոր քույրերը»,- ասել է աղբյուրը։

Ըստ ինսայդերի՝ Քորթնի Քարդաշյանը միշտ եղել է իր ավելի հաջողակ քույրերի ստվերում, և այժմ ամեն ինչ կանի մարդկանց ուշադրությունն իր վրա հրավիրելու համար։

«Քորթնին գիտի, որ այս երեխան իրեն շարունակական պատմություն է տալու Քարդաշյաններում, ինչը նույնպես հսկայական եկամուտ կբերի նրան: Նա գիտի, որ այս հղիությունը ստիպեց մարդկանց ուշադրություն դարձնել իրեն», – բացատրել է նա:

Հունիսի 17-ին Քորթնի Քարդաշյանը հայտարարեց, որ սպասում է իր չորրորդ երեխային Blink-182 թմբկահար Թրևիս Բարքերից, ում հետ ամուսնացած է 2022 թվականի գարնանից։

Share This