Ինչպես է աշխարհի բազմակի չեմպիոն Էդգար Սողոմոնյանը նշել հերթական հաղթանակը

Լոս Անջելեսում օրերս տեղի է ունեցել MMA (ECF) վարկածով աշխարհի բազմակի չեմպիոն Էդգար Սողոմոնյանի հաղթանակին նվիրված մեծարման երեկոն: Չեմպիոնը երեկոյին ներկայացել է Հայաստանի Հանրապետության, Արցախի ու Միացյան նահանգների դրոշների ներքո:

Էդգար Սողոմոնյանին շնորհավորելու էին եկել տարբեր բնագավառի հայտնի անձինք, այդ թվում՝ երգչուհի Անուշ Պետրոսյանը, դերասան, երգիչ Ռազմիկ Մանսուրյանը, հաղորդավար Վարդան Թադեւոսյանը եւ այլք:

«Իմ լավ ախպերս, հպարտ եմ քեզնով, աշխարհի չեմպիոն: Շնորհակալ եմ, որ մեր ազգի պատիվը բարձր ես պահում: Շատ լավ երեկո ունեցա իմ հարազատների հետ», – սոցցանցում գրել է երգչուհի Անուշ Պետրոսյանն՝ անդրադառնալով Էդգար Սողոմոնյանի մեծարման երեկոյին:

Երեկոյի ընթացքում անակնկալները բազմաթիվ էին, սակայն ամենահատկանշականն այն էր, որ Էդգար Սողոմոնյանին փոխանցվեց Սուրբ Նարեկը՝ անձամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի մակագրությամբ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Share This