ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԴՈՎԵՂԻ ԴՊՐՈՑԻ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԸ ԵՐԿՈՒ ԱՄԻՍ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՉԵՆ ՍՏԱՆՈՒՄ, ՆՐԱՆՔ ԳՈՐԾԱԴՈՒԼ ԵՆ ԱՆՈՒՄ

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԴՈՎԵՂԻ ԴՊՐՈՑԻ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԸ ԵՐԿՈՒ ԱՄԻՍ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՉԵՆ ՍՏԱՆՈՒՄ, ՆՐԱՆՔ ԳՈՐԾԱԴՈՒԼ ԵՆ ԱՆՈՒՄ
Տավուշի մարզի սահմանամերձ Դովեղ գյուղի դպրոցի շինարարությունն արդեն 15 օր դադարեցված է,շինարարները գործադուլի են դիմել, որովհետև արդեն երկրորդ ամիսն է, ինչ աշխատավարձ չեն ստանում։ Դպրոցի շինարարությունը պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացնում է <<Կանժինստրոյ>> ընկերությունը։Դպրոցի շինարարությունում աշխատող բանվորները դժգոհեցին,որ իրենք անձրևային եղանակին աշխատել են, իսկ հիմա , երբ արևային եղանակ է, ստիպված դադարեցրել են աշխատանքը։ Խնդրի մասին տեղյակ է նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս տարվա ապրիլի 29-ին Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում այցելել է Դովեղի դպրոցի շինհրապարակ, բանվորներին հորդորել ետ չմնալ շինարարության ժամանակացույցից։ Հեռախոսազրույց ունեցա դպրոցի շինարարության աշխղեկ, Նոյեմբերյանի նախկին քաղաքապետ Սերյոժա Ամիրաղյանի հետ։Նա հայտնեց, որ նախկինում կատարված աշխատանքների համար , որոնք կատարվել են պահանջվող որակով, պետական բյուջեից ֆինանսավորում չի կատարվել; Մյուս խնդիրն այն է, որ դպրոցի շինարության տարածքը ոչ թե 3-րդ կարգի , փափուկ գրանտ է, այլ 5-րդ կարգի, ժայտոտ գրունտ, որը քանդելու համար շինարարական տեխնիկա է աշխատել, մեծ ծավալի գործ է կատարվել, որի համար պահանջվում է լրացուցիչ ֆինանսավորում։ Դպրոցի շինարարները դպրոցի կառուցման մեջ օգտագործած շինանյութերի համար պարտքեր ունեն Նոյեմբերյան համայնքի շինանյութերի խանութներում։
Возможно, это изображение гора
Share This