Ի՞նչ նպատակ է հետապնդում Բաքվի հակաարցախյան տեղեկատվական արշավը

Ի՞նչ նպատակ է հետապնդում Բաքվի հակաարցախյան տեղեկատվական արշավը
Արցախում նոր ռազմագործողություն իրականացնելու վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների նախաձեռնած քարոզչական արշավը, բացի ագրեսիայի համար տեղեկատվական ֆոն ապահովելը, այս պահին առավելապես տրամադրություններ ստուգելու, գործողության հնարավոր արդյունքները, հետևանքները հաշվարկելու նպատակ է հետապնդում։
Բաքվի ցեղասպան վարչակարգի նպատակն է հասկանալ՝ կարճաժամկետ հեռանկարում որևէ լայնամասշտաբ գործողությանն ինչպես կարող են արձագանքել
1.Սեփական հանրությունը
2.Արցախը
3.Հայաստանը
4.Ռուսաստանը
5.Իրանը
6.Արևմուտքը։
Ըստ հնարավոր արձագանքների որոշակի արդյունքների էլ Բաքուն կպլանավորի Արցախի դեմ գործողությունների հավանական սցենարները։
Share This