Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայում անկարգությունների գագաթնակետն անցել է

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ երկրում անկարգությունների գագաթնակետն անցել է։ Նրա խոսքերը մեջբերում է France 24-ը։

Պետության ղեկավարը Ելիսեյան պալատ է հրավիրել անկարգություններից տուժած մունիցիպալիտետների 241 քաղաքապետերի։

«Արդյո՞ք սա երկար է տևելու հանգստության վերադարձը: Զգույշ կլինեմ, բայց նախորդ օրերին մեր տեսածի գագաթնակետն անցել է»,- հանդիպմանն ասել է նա։ Մակրոնը կարգուկանոնի վերականգնումն անվանել է «բացարձակ առաջնահերթություն»։

Share This