Քաղաքացուն արգելել են մասնակցել «ՀայաՔվե»-ին՝ հագուստի պատճառով

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․

«Այսօր մի քաղաքացու արգելել են մասնակցել ՀայաՔվե-ին և քվեարկել, պատճառաբանելով, որ նա ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ շորտերով է:

Քաղաքացուն տվել են թուղթ, որտեղ գրված է, որ էլի ուշադրություն, հանրային ծառայողը պետք է բացառի «տոնական, փայլուն, թափանցիկ… հագուստ կրելը»:

Քաղաքացին իհարկե հանրային ծառայող չէ և աշխատանքի չէր գնում, այլ ցանկանում էր քվեարկել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը և Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրենսդրական փսփոխության օգտին:

Ներքևում տեղադրում եմ քաղաքացու նկարն, ում շորտերի պատճառով արգելել են իրացնել իր սահմանադրական իրավունքը և ԱԺ նիստերի դահլիճից կադր ՔՊ պատգամավորի մասնակցությամբ:
Հ. ես երբեք չէի անդրադառնա հագուստի թեմային, եթե այս ռեժիմը չորոշեր դա էլ դարձնել գործիք` քաղաքացիների իրավունքների ոտնահարման համար»:

Share This