Արցախում ավտոմեքենա վարելու իրավունքից զրկված անձանց նկատմամբ համաներում կհայտարարվի

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ օրակարգում առաջին ընթերցմամբ ընդունված «Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագծի  քննարկման հարցն էր։

Նախագծի լրամշակված տարբերակը ներկայացրել է ԱՀ ՆԳՆ Ոստիկանության պետ Արտեմ Հարությունյանը։

Նրա հաղորդմամբ՝ ելնելով  պատգամավորների հնչեցրած  առաջարկներից, նախագիծը վերանվանվել է  «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման հետ կապված հարաբերությունները»:

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ կներկայացվի ԱԺ հերթական նիստի քննարկմանը:

Share This