Արարատ քաղաքում 2-ամյա տղան պատուհանից ընկել է. երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է

Արարատի մարզում 2-ամյա երեխան պատուհանից ընկել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

«Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործեր նախարարության ոստիկանության Արարատի բաժին «Արարատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային փակ տրավմա, գլխուղեղի սալջարդ, ուղեղային կոմա, վերին շնչուղիների աստիացիա, ծոծրակային շրջանի փակ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ, ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա»,– գրում է կայքը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը 2-ամյա Արեգ Ս.-ն է, որը հիվանդանոց է տեղափոխվել Արարատ քաղաքի Կոմիտաս փողոցի շենքերից մեկի բակից:

Պարզվել է նաև, որ ժամը 16:50-ի սահմաններում նշված շենքի 2-րդ հարկի բնակարանի ննջասենյակում խաղալու ժամանակ երեխան բարձրացել է պատուհանագոգին և հենվել պատուհանի բաց փեղկին ամրացված ցանցին, որը բացվել է, և երեխան ընկել է բետոնապատ գետնին:

Share This