եթե ապստամբների ջոկատները շարունակեին շարժվել դեպի Մոսկվա, ապա անխուսափելիորեն արյունահեղություն կլիներ. Լավրով

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շաբաթ առավոտյան հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է օգնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ լուծելու ապստամբության փորձի հետ կապված իրավիճակը։

Այս մասին RT-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նա նշել է, որ եթե ապստամբների ջոկատները շարունակեին շարժվել դեպի Մոսկվա, ապա անխուսափելիորեն արյունահեղություն կլիներ։

Հիշեցնենք, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկները շաբաթ առավոտյան՝ հունիսի 24-ին Ռոնի Ռոստովում շենքեր են արգելափակել, հետո ռազմական տեխնիկայով սկսել են շարժվել Մոսկվա։ Ապստամբությունը կասեցվել է Բելառուսի նախագահի միջնորդական դերակատարության շնորհիվ։

Share This