Բնական հակաբիոտիկ միջոց՝ գրիպից, մրսածությունից, վարակներից ու մակաբույծներից ազատվելու համար
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի հիանալի դեղամիջոց, որն օժտված է հզոր հակաբիոտիկային ազդեցությամբ և կօգնի պայքարել մրսածության, գրիպի, վարակների, մակաբույծների և առողջական մի շարք այլ խնդիրների դեմ:
· ¼ բաժակ մանր կտրատած սխտոր,
· ¼ բաժակ մանր կտրատած սոխ,
· ¼ բաժակ քերիչով մանրացրած կոճապղպեղ,
· 2 ճաշի գդալ քերիչով մանրացրած ծովաբողկ,
· մոտ 700 մլ խնձորի քացախ,
· 2 ճաշի գդալ քրքում,
· 2 հատ չիլի պղպեղ:
Պատրաստման եղանակը.
Բոլոր բաղադրիչները (բացի խնձորի քացախից) լցնել բավական տարողունակ ապակյա տարայի մեջ, լավ խառնել, այնուհետև ավելացնել նաև խնձորի քացախը: Տարան ամուր փակել կափարիչով և 20 վայրկյան թափահարել: Այնուհետև դնել տարան որևէ արևոտ տեղ (արևի անմիջական ճառագայթների տակ) և թրմել 2 շաբաթ՝ օրական 1-2 անգամ թափահարելով այն:
Երկու շաբաթ անց ստացված դեղամիջոցը հարկավոր է քամել և ընդունել ամեն օր նախաճաշից հետո մեկական ճաշի գդալ: Դեղամիջոցը հարկավոր է պահել սառնարանում:
Սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների դեպքում անհրաժեշտ է անպայման խորհրդակցել մասնագետի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վտանգավոր լինել առողջության համար: Բացի այդ, միայն մասնագետը կարող է ճիշտ ախտորոշել հիվանդությունն ու նշանակել համապատասխան բուժումը:
Նյութի աղբյուրը՝ homeremediescorner.com
