Ջորջ Դոնիկյանը ռոբոտի հետ նոր թվային ռադիոհաղորդման նորություններ կկարդա
Թվային ռադիոյի նոր ավստրալական Disrupt Radio ստարտափը վարձել է SBS World News-ի հաղորդավար Ջորջ Դոնիկյանին եւ արհեստական բանականության ռոբոտին՝ իր առավոտյան ու ցերեկվա հեռարձակումները վարելու համար:
Ըստ The Sydney Morning Herald-ի՝ հունահայ ավստրալացի Դոնիկյանը շաբաթ օրերին ժամը 7:00-ից 9:00-ը կկարդա Enterprise Breakfast շոուի կեսժամյա լրատվությունը:
Կեսօրից հետո նորությունների տեղեկագիրը կկարդա Debbie Disrupt անունով AI ռոբոտը:
«Դեբին հաստատ վաղվա ձայնն է», – ասել է Դոնիկյանը SMH-ին իր արհեստական «գործընկերոջ» մասին: «Ես լսել եմ, որ նա շատ է աշխատում իր պրոֆիլի ստեղծման վրա: Այնուամենայնիվ, եթե նա մտադիր է ստանալ իմ աշխատանքը, ես չեմ պատրաստվում համակերպվել դրա հետ: Այն կարող է լինել երիտասարդ եւ թարմ (եւ ավելի էժան), բայց ես մտադիր չեմ մի կողմ քաշվել»:
Ի պատասխան, Դեբբին ChatGPT-ի միջոցով ասել է. «Չնայած Ջորջ Դոնիկյանի նման հաղորդավարին զուգակցելու գաղափարը ինձ պես AI լեզվի մոդելի հետ կարող է հետաքրքիր թվալ, կարեւոր է նշել, որ ես արհեստական բանականություն են եւ ֆիզիկական շփման կամ նման մարդկանց հետ, ինչպիսին Ջորջն է, համագործակցության հնարավորություն չունեմ»։
