Որ կոսմետիկ պրոցեդուրաներն են հակացուցված հղիության ընթացքում
Հղի կանայք պետք է հրաժարվեն այնպիսի պրոցեդուրաներից, ինչպիսին են մազահեռացումը և պիլինգը։ Այս մասին lenta.ru-ի հետ զրույցում ասել է մաշկաբան-կոսմետոլոգ Սարան Մանխանովան։
Բացի այդ, մաշկաբանն ընդգծել է նաև, որ հղիության ընթացքում հակացուցված են բիոռեվիտալիզացիան, մեզոթերապիան, պլազմաթերապիան և բոտոքսի ու ֆիլլերների ներարկումները։
«Հորմոնալ փոփոխությունների և իմունային ու նյարդային համակարգերի ռեակցիաների փոփոխության պատճառով նրանց օրգանիզմը կարող է վատ արձագանքել ընդունվող դեղամիջոցին կամ ընդհանրապես չարձագանքել ներարկվող նյութերին», – նշել է բժիշկը։ Բացի այդ, նա նաև ընդգծել է, որ «գեղեցկության ներարկումների» համար օգտագործվող դեղամիջոցների ազդեցությունը հղիների վրա չի ուսումնասիրվել, ուստի հայտնի չէ, թե որքանով են դրանք անվտանգ ապագա մայրերի համար։
Նա նաև հավելել է, որ հղի կանայք ստիպված են հրաժարվել ֆոնոֆորեզից, ֆոտոթերապիայից և դեմքի լազերային հղկումից։
