Հարազատների սերը չպետք է ճնշի երեխային. 12 կարևոր խորհուրդ ծնողներին հայտնի հոգեբան Շալվա Ամոնաշվիլիից

1. Երեխաներն առաջին իսկ օրվանից իրենց մեջ միայն բարություն են կրում: Երեխան չար չէ, պարզապես նա շատ շուտ է յուրացնում վատ սովորությունները:

2. Հարազատների սերը չպետք է ճնշի երեխային: Շատ կարևոր է հոգևոր ուժերի ու կարողությունների զարգացմանը նպաստող մթնոլորտի ստեղծումը: Հարկավոր է համատեղել սիրո քնքնշությունն ու պարտքի խստությունը:

3. Ճիշտ դաստիարակությունը տալիս է կրթության հնարավորություն: Դաստիարակությունը կարող է համարվել լիարժեք, եթե իր հիմքում կրում է հոգևորի և բարոյականի վեհությունն ու գրավչությունը, ուստի հարկավոր է երեխաների հետ խոսել հոգևորի մասին: Նման զրույցները կարելի է դիտարկել որպես «սրտի գործնական վարժություններ»: Նույնիսկ մեկ նմանատիպ զրույցը կարող է օգնել երեխային շատ բան հասկանալ և լուսավորել նրա աշխարհը: Երեխաներն ավելի սուր են ընկալում վառ մարդկային հատկությունները, ուստի զրուցելիս հարկավոր է նման օրինակներ օգտագործել:

4. Յուրաքանչյուր երեխա իր բնավորությունն ունի և շատ կարևոր է դա ժամանակին տեսնելը, քանի որ բնավորության առանձին գծերի ետևում հնարավոր թաքնված է իրական պարգև: Այդ հնարավորությունը բաց թողնելու դեպքում շատ դժվար կլինի լրացնել այդ բացն ավել մեծ տարիքում: Բոլոր երեխաներն էլ ունենում են մայրական սիրո ու քնքշության կարիք, իսկ հարազատների սերն ու հոգատարությունը կնախապատրաստեն երեխային ժամանակակից կյանքի բազմաթիվ բարդություններին: Տանը տիրող մթնոլորտը նույնպես իր դրոշմն է թողնում ամբողջ կյանքի ընթացքում: Հարկ է հիշել, որ երեխաները շատ զգայուն են այդ մթնոլորտի և տան դրվածքի հանդեպ:

5. Երեխան ամեն ինչ կարող է: Դրա համար պետք չէ նրան արգելել որևէ բան անել: Փոխարենը կարելի է կենտրոնացնել նրա ուշադրությունն ավելի գրավիչ ու օգտակար բանի վրա: Շատերը երեխային պարտադրում են խաղեր իրենց հայեցողությամբ՝ փոխարենը երեխայի նախասիրություններին ուշադրություն դարձնելու: Երեխաները սիրում են մասերի բաժանել խաղալիքները՝ հետագայում իրենց հայեցողությամբ դրանք օգտագործելու համար:

6. Հիմնական տեղեկատվությունը երեխան ստանում է մինչև 5 տարեկանը, իսկ 7 տարեկանից հետո արդեն շատ բան կարելի է կորած համարել: Երեխային հարկավոր է ցույց տալ իրեն շրջապատող աշխարհի անվերջությունն ու անսահմանությունը:

7. Երեխաների դաստիարակության մեջ չպետք է տեղ գտնեն սուտը, կոպտությունն ու ծաղրանքը:

8. Երեխաներին հարկավոր է իրենց ուժերի ներածին չափով ներգրավել մեծահասակների աշխատանքին: Նրանք սիրում են «աշխատել, ինչպես մեծերը»:

9. Փոքրիկներին հարկավոր է սովորեցնել դրականը փնտրել ամեն վայրկյան: Նա, ով հերքում է, աղքատ է, իսկ նա, որ հաստատում է՝ հարուստ: Տգիտությունը ժխտման մայրն է:

10. Երեխաներին պետք է սովորեցնել ուշադիր լինել: Առանց ուշադրության ու հետևողականության դժվար է սովորել, նոր բաներ իմանալ, օրենքներ բացահայտել և ընդունել աշխարհն իր ողջ գեղեցկությամբ: Դաստիարակության մեջ առաջնահերթը գեղեցկությունն ընկալելու կարողությունն է, ուստի երեխային հարկավոր է սովորեցնել գեղեցիկը տեսնել ու լսել:

11. Կոպտությունը ստորացնում է մարդուն, հետևաբար հարկավոր է բոլոր ջանքերը գործադրել դաժանությունն ու կոպտությունն արմատախիլ անելու համար: Երեխաները դաժան չեն, մինչև չեն բախվում իրենց հանդեպ ցուցաբերված առաջին դաժանությանը: Միայն քչերն են պատրաստ ինքնուրույն դիմակայել այդ մութ քաոսին:

12. Սովորեք լինել համբերատար առանց ձևականությունների ու թողտվության: Որևէ բան չհասկանալու դեպքում հարկավոր միասին լուռ նստել ու մտածել և շատ շուտով ամեն ինչ կպարզվի: Շուտով պարզ կդառնա, թե որքան կարևոր ու օգտակար է նման լուռ խորհուրդը:

Share This