Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը բանակցություններ է վարել Իրանի նախագահի հետ

Պաշտոնական այցով Թեհրանում գտնվող Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը բանակցություններ է վարել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։

Ինչպես նշվում է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է հանդիպումից հետո, կողմերը քննարկել են «երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի առանցքային ասպեկտները»։

Սաուդյան Արաբիայի նախարարը շաբաթ օրը նաև աշխատանքային հանդիպում է ունեցել իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Արդյունքում նա ասել է, որ Սաուդյան Արաբիան և Իրանը պետք է համատեղ միջոցներ նախապատրաստեն տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու համար, այդ թվում՝ կանխելու զանգվածային ոչնչացման զենքի տարածումը։

Մարտի 10-ին Թեհրանը և Էր Ռիադը պայմանավորվել են վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները և վերսկսել դեսպանատների աշխատանքը երկամսյա ժամկետում։

Share This