Մենք պետք է տոտալ մոբիլիզացիա հայտարարենք, եկեղեցիները պետք է զանգերը խփեն. Մանվել Եղիազարյան

Մենք պետք է տոտալ մոբիլիզացիա հայտարարենք, եկեղեցիները պետք է զանգերը խփեն, հավաքվենք հայերով, վերջ տանք այս ամեն ինչին, ամոթ է, մեզ չեն հարգում քաղաքական դաշտում, մեզ դրել են անողնաշար ժողորդի տեղ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝անդրադառնալով Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծված անվտանգային ծանր եւ լարված վիճակին:

«Շատ ծանր իրավիճակ է ստեղծվել, ելքը ես էլ չգիտեմ, այնպես էն խճճել իրավիճակը, քանի որ մոտ էլ չեմ կանգնած իրավիճակին, չեմ կարողանում պատկերացնել՝ ինչ են արել, ինչպես են խճճել ամեն ինչ: Մենք պետք է ունենանք ուժեղ Հայաստան, ոչ մի այլ ելք գոյություն չունի, մենք պետք է տոտալ մոբիլիզացիա հայտարարենք, եկեղեցիները պետք է զանգերը խփեն, հավաքվենք հայերով, վերջ տանք այս ամեն ինչին, ամոթ է, մեզ չեն հարգում քաղաքական դաշտում, մեզ դրել են անողնաշար ժողորդի տեղ»,-ասաց նա:

Եղիազարյանի խոսքով՝ Արցախում կարող են պայքարել եւ հաջողել միայն այն դեպքում, եթե Հայաստանը կանգնի Արցախի կողքին:

«Եթե այնտեղ ու այստեղ մարդիկ ոտքի կանգնեն, աշխարհը կցնցվի, կհասկանան որ մարդիկ պայքարում են իրենց կյանքի իրավունքի համար, նոր այդ ժամանակ մարդիկ կնստեն սեղանի շուրջ մեզ հետ: Մենք Սարդարապատում հաղթեցինք, որովհետեւ մարդիկ գիտակցում էին, որ վտնագված է իրենց ու իրենց երեխաների կյանքը, հիմա մենք նույն իրավիճակում ենք հայտնվել: Հիմա մենք բոլորս ամեն ինչ պետք է թողնենք մի կողմ եւ հավաքվենք իրար գլխի»,-ասաց նա:

Share This