Gucci-ի ժառանգները 35 միլիոն դոլարով վաճառքի են հանել Նյու Յորքում գտնվող պենտհաուսը
Gucci-ի հիմնադրի ժառանգները տարիներ շարունակ գնորդ գտնելու փորձերից հետո կրկին վաճառքի են հանել Մանհեթենի իրենց պենտհաուսը։ Այս մասին հայտնում է NY Post-ը։

2016 թվականից ի վեր Ալեսանդրա եւ Ալլեգրա Գուչի քույրերը փորձում են վաճառել Էմփայր Սթեյթ Բիլդինգին նայող միջքաղաքային դուպլեքս պենտհաուսը։ Երկու ներքին աստիճաններ եւ երկու առանձին վերելակներ տանում են դեպի տուն։ Պենտհաուսն ինքնին բաժանված է «ժամանցային» եւ ննջասենյակների հարկերի։ Բացի այդ, տունն ունի երկու փայտով վառվող բուխարի, մեծ կինոդահլիճ, անձնակազմի համար նախատեսված խոհանոց, 13 ննջասենյակ, 10 լոգասենյակ եւ սաունա։

«Դասավորությունը նախատեսված է ընտանիքի մի քանի անդամների կամ անձնակազմի համար՝ պահպանելով ապրելակերպը, որը համապատասխանում է սերտորեն կապված բազմասերունդ հարստությանը», – ասում է անշարժ գույքի գործակալ Լոյ Կառլոսը:

Գուչիո Գուչիի ծոռնուհիներն առաջին անգամ պենտհաուսը վաճառքի են հանել 2015 թվականին՝ 45 միլիոն դոլարով, իսկ մեկ տարի անց իջեցրել են գինը մինչեւ 35 միլիոն դոլար, բայց գնորդ այդպես էլ չի գտնվել։ Գործակալի խոսքով՝ եթե նախկինում այդ գումարը չափազանց բարձր էր, ապա այսօր բավականին ընդունելի գին է։

«Այո, մինչ այդ գինը մի քիչ գերագնահատված էր: Բայց հիմա, նախորդ տարիների համեմատ, այն բավականին մրցունակ է դարձել»,- մանրամասնել է Լոյ Կառլոսը:




