Հատված Կոնստանտին Պաուստովսկու «Ձյունը» պատմվածքից
«Թանկագին ծերուկ,- կարդում էր Տատյանա Պետրովնան,- ահա արդեն մի ամիս է, ինչ ես հոսպիտալում պառկած եմ։ Վիրավորումը ծանր չէ։ Եւ ընդհանուր առմամբ՝ ապաքինվում է։ Աստծո սիրուն չանհանգստանաս, ու չսկսես ծխախոտը ծխախոտի հետեւից ծխել։ Խնդրում եմ»։
«Հաճախ եմ հիշում քեզ, հայրիկ,- շարունակեց կարդալ Տատյանա Պետրովնան,- եւ մեր տունը եւ մեր փոքրիկ քաղաքը։ Այդ ամենը սարսափելի հեռու է, ասես աշխարհի ծայրում լինի։ Ես փակում եմ աչքերս եւ տեսնում՝ ահա բացում եմ ցանկապատի դնակը, մտնում եմ այգի։ Ձմեռ է, ձյուն, սակայն արահետը, որ տանում է դեպի հին տաղավարը, որ գտնվում էր քարափի եզրին, մաքրված էր։ Յասամանի թփերը ցրտահարված են։ Սենյակներում վառարանն է վառվում։ Կեչու ծխի հոտ է գալիս։ Ռոյալը վերջապես, սարքին է ու լարված, եւ դու մոմակալների վրա դեղին մոմեր էր դրել՝ նրանք, որ ես քո համար բերել եմ Լենինգրադից։ Ռոյալի վրա նույն նոտաներն են դրված՝ «Պիկովայա դամայի» ուվերտյուրան եւ «Հայրենի հեռավոր եզերքների համար» ռոմանսը։ Զանգահարում է արդյոք դռան զանգակը։ Ես չհասցրեցի էլ այն նորոգել։ Արդյոք ես այս ամենը էլի կտեսնեմ։ Հիշում ես ․․․ Ախ, եթե դու միայն իմանայիր, թե այդ ամբողջը ես որքան եմ սիրել սկսել այստեղից՝ հեռավորությունից։ Մի զարմացիր, սակայն ես ասում եմ քեզ այս ամենը բացարձակապես լուրջ․ այս ամենի մասին ես հիշել եմ մարտի ամենաթեժ պահերին։ Գիտեի, որ պաշտպանում եմ ոչ միայն երկիրը, այլ նաեւ նրա այն անկյունը, որն ամենաթանկն է ինձ համար՝ քեզ, մեր այգին եւ մեր ճղճղացող տաներին, կեչու պուրակը, որ գետից անդին էր, եւ նույնիսկ Արխիպ կատվին։ Խնդրում եմ, մի ծիծաղիր եւ գլուխդ մի տմբտմբացրու։ Հնարավոր է, երբ դուրս գրվեմ հոսպիտալից, ինձ կարճ ժամանակով թույլ տան, որ տուն գամ։ Չգիտեմ, բայց ավելի լավ է, որ նախապես չսպասես»։
Հատված Կոնստանտին Պաուստովսկու «Ձյունը» պատմվածքից
