Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքը շարունակում է սրընթաց աճել

Հայաստանի երկու օդանավակայաններում («Զվարթնոց» և «Շիրակ») 2023 թվականի հունվար-ապրիլին ուղևորահոսքը կազմել է 1 453 222 մարդ։

«Զվարթնոց» օդանավակայանում նշված ժամանակահատվածում ուղևորահոսքը կազմել է 1 427 916, իսկ «Շիրակ» օդանավակայանում՝ 25 306։

Նշենք, որ Հայաստանի երկու օդանավակայաններում («Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում) 2022 թվականի հունվար-մարտին ուղեւորահոսքը կազմել է ընդամենը 570 689, իսկ 2021 թվականի առաջին եռամսյակում՝ ընդամենը 270 975 մարդ։

Անգամ առանց նախորդ երկու տարիների ապրիլ ամսվա ցուցանիշը հաշվի առնելու, ակնհայտ է, որ ուղեւորահոսքը զգալիորեն աճել է։

Share This