Շուշան Պետրոսյանին համեմատել են «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի հերոսուհի Քերի Բրեդշոուի հետ

Շուշան Պետրոսյանը հետեւորդներին հիշեցրել է «Սեքսը մեծ քաղաքում» կուլտային սերիալի գլխավոր հերոսուհուն։ Երգչուհին Instagram-ում լուսանկարներ է հրապարակել, որոնցում եթերային ու թրենդային կերպարով է։

352890504_280986140987762_829287705355636550_n.jpg (193 KB)

Շուշանը սպորտային տոպն ու կոշիկները համադրել է վարդագույն փոռերով շրջազգեստի ու ջինսե բաճկոնի հետ։ Մեկնաբանություններում նրան ասոցացրել են Քերի Բրեդշոուի հետ, որի ոճին եւս տիպիկ էր այդպիսի շրջազգեստը։ Ըստ նրանց Շուշանի լուքը «համահունչ» է ու «շատ գեղեցիկ»։

sarah-jessica-parker-99.jpg (484 KB)

«Երեկո N1, ու խունջիկներ ակացիաներու շուքից բավական հեռու»,-լուսանկարների շարքը մեկնաբանել է երգչուհին։

353556146_993936094939631_7951393631236201529_n.jpg (214 KB)

Share This