Շուշան Պետրոսյանին համեմատել են «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի հերոսուհի Քերի Բրեդշոուի հետ
Շուշան Պետրոսյանը հետեւորդներին հիշեցրել է «Սեքսը մեծ քաղաքում» կուլտային սերիալի գլխավոր հերոսուհուն։ Երգչուհին Instagram-ում լուսանկարներ է հրապարակել, որոնցում եթերային ու թրենդային կերպարով է։

Շուշանը սպորտային տոպն ու կոշիկները համադրել է վարդագույն փոռերով շրջազգեստի ու ջինսե բաճկոնի հետ։ Մեկնաբանություններում նրան ասոցացրել են Քերի Բրեդշոուի հետ, որի ոճին եւս տիպիկ էր այդպիսի շրջազգեստը։ Ըստ նրանց Շուշանի լուքը «համահունչ» է ու «շատ գեղեցիկ»։

«Երեկո N1, ու խունջիկներ ակացիաներու շուքից բավական հեռու»,-լուսանկարների շարքը մեկնաբանել է երգչուհին։

