Կխնդրեմ, սա որևէ կերպ չքաղաքականացնել և առիթ չտալ ջուր լցնելու որևէ մեկի ջրաղացին
Հստակ պետք է արձանագրել, որ փաստաբանի մասնագիտական գործունեության նկատմամբ ցանկացած միջամտություն, առավել ևս՝ նրա նկատմամբ բռնության կիրառում և իրավունքների սահմանափակում, անվանակոչել այլ կերպ, քան իրավական ամենաթողություն, հնարավոր չէ։ Նման գործելակերպը հարվածում է երկրի հեղինակությանը, այդ կերպ նաև ստորադասում հանրային շահը, ուստի պետք է հետևողականորեն պայքարել նման երևույթներն արմատախիլ անելու համար։
Հասկանալով նաև նման իրավիճակները քաղաքական շահարկման ենթարկելու առիթը բաց չթողելու հնարավորությունը, կխնդրեմ, սա որևէ կերպ չքաղաքականացնել և առիթ չտալ “ջուր լցնելու որևէ մեկի ջրաղացին”։
