ՏՏ ոլորտին հարկային արտոնություն տալը վատ չի , եթե հաշվի ենք առնում, որ այդ քայլին են գնացել ելնելով Հայաստանից բիզնեսը չհանելու հանգամանքից

ՏՏ ոլորտին հարկային արտոնություն տալը վատ չի , եթե հաշվի ենք առնում, որ այդ քայլին են գնացել ելնելով Հայաստանից բիզնեսը չհանելու հանգամանքից ։ Բայց դե , ստացվում է , որ կայուն ոլորտ էլ չէ, եթե հանկարծ վաղը Ռուսաստանի նման կռվի մեջ եղանք , մեր մոտից էլ կգնան , կամ ավելի պարարտ հող ստեղծվի առաջինը կլքեն Հայաստանը ։ Կամ ասենք ,եթե գյուղատնտեսության ոլորտում մարդը չի կարող արտը կամ կովը վերցնի գնա նա պետք է հողի հետ կռիվ տա , որ մյուսների հարկի մասը լրացնի ։
Մենք արտոնությունների առաջնային և երկրորդականը չկարողացանք տարբերել ։
Դրանից էլ այգիները սկսեցին չորանալ , արտերը չմշակվել ։
Իսկ կրթության մասին ընդհանրապես լռեմ , հանկարծ արտոնություններ չտաք , թող ուսուցիչները շարունակեն զրկանք կրել ու ձեր մունաթը , թե լավ կրթություն չեն տալիս ։ Ձեր վճարածի դեմ տված կրթությունը ակադեմիական է ։
Մյուս ոլորտներն էլ դուք նշեք ։
Share This