Անպատժելիությունը ոստիկանությանը ավելի ու ավելի սանձարձակ է դարձնում

Անպատժելիությունը ոստիկանությանը ավելի ու ավելի սանձարձակ է դարձնում ու չկա մեկը, որ բռնի նրանց ձեռքերը։ Տգիտություն ու սանձարձակություն, սրանով է առաջնորդվում ոստիկանությունը, սովետական միլիցիայի նմանությամբ և պատկերով։ ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանի հրաժարականի պահանջն էլ անիմաստ է, քանի որ շեֆը դեմ է։ Հիշում եք, թե ինչ նպատակասլացությամբ է նշանակվել հիշյալ անձը վարչապետի հովանու ներքո, որպես անփոխարինելի և անկրկնելի։ Եվ հիմա նա արդարացնում է վարչապետի բոլոր հույսերը․«Պաշտպանյալս որեւէ հակաիրավական վարքագիծ չի դրսեւորել: Մեզ համար անհասկանալի է, թե ինչի համար է նա ենթարկվել դաժան ծեծի եւ խոշտանգման: Նրա քթի վրա ծխախոտ են հանգցրել, որոշ հատվածներ այրված են: Ունի բավականին վնասվածքներ, բժշկական հետազոտության է ենթարկվել եւ պարզվել է, որ ականջի թմբկաթաղանթի ամբողջականությունն է խախտված»,պատմել է փաստաբանը։
Share This