Միջուկային զենք կկիրառենք. Լուկաշենկո
Բելառուսի դեմ ագրեսիա լինելու դեպքում միջուկային զենքի կիրառման հարցում երկմտանք չի լինի։ Այս մասին հայտարարել է Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն՝ պատասխանելով լրագրողների հարցերին Մինսկի տարածաշրջան կատարած աշխատանքային այցի ժամանակ, հայտնում է BelTA-ն։
Խոսելով Բելառուսում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայման պատճառների մասին՝ Լուկաշենկոն ասել է. «Ինչո՞ւ է դա անհրաժեշտ, որպեսզի որոշ սրիկաներ այլևս ոտք չդնեն բելառուսական հողի վրա»։
