Երևանում թալանել են Չեխիայի դեսպանատան կցորդի Volkswagen Touareg-ը. վնասը կազմում է մոտ 300 հազար դրամ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցած գողության փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան կցորդ, Երևանում ժամանակավորապես բնակվող Վացսլավ Կ.-ն և հայտնել, որ սեպտտեմբերի 22-ի ժամը 17:00-ից մինչև սեպտեմբերի 23-ին ժամը 08:50-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Արաբկիր վարչական շրջանի Գյուլբենկյան փողոցի շենքերից մեկի բակից թալանել են դեսպանատանը պատկանող Volkswagen Touareg մակնիշի դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենան:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայի վրայից հափշտակել են առջևի 2 լուսարձակները, ինչի հետևանքով դեսպանատան կցորդին պատճառվել է մոտ 300 հազար դրամի վնաս:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )