Աշխարհի ամենամեծ ռուբինը վաճառվել է ավելի քան 34 միլիոն դոլարով

55,22 կարատ քաշով Estrela de Fura-ը թանկարժեք քարերի մեջ հայտնի է, որպես աշխարհի ամենամեծ ռուբինը: Վերջերս այս քարը մեկ այլ ռեկորդ է սահմանել՝ Sotheby’s Magnificent Jewels-ում վաճառվելով հսկայական՝ 34,8 միլիոն դոլարով:

Հասույթը գերազանցել է 2015 թվականի մայիսին 25,59 կարատանոց «Մայրամուտ» կոչվող ռուբինի աճուրդի ռեկորդը՝ 30,3 մլն․ դոլար:

рубин.jpg (21 KB)

Sothebys-ի կողմից նկարագրված որպես «չափազանց հազվադեպ» եւ շատ «արժեքավոր ու կարեւոր» «Estrela de Fura»-ը հայտնաբերվել է Մոզամբիկում՝ կանադական Fura Gems ֆիրմայի կողմից: Նույնիսկ իր սկզբնական տեսքով «Estrela de Fura»-ն նման չէ որեւէ այլ բանի. քարի մուգ կարմիր գույնը հայտնի է որպես «աղավնու արյուն», եւ այս երանգը բնորոշ է միայն որոշ բիրմայական սուտակներին:

Ռուբինի նախնական գնահատումը կազմել է 30 մլն դոլար։ Այս մեծության ռուբինի աճուրդները քիչ են եղել, ընդ որում միայն երկու նախորդ վաճառքները գերազանցել են 15 միլիոն դոլարը:

Share This