Ջենիֆեր Լոպեսը` կարմիր փետրավոր շքեղ զգեստով

Ջենիֆեր Լոպեսը Instagram-ում մի շարք կադրեր է հրապարակել՝ կարմիր փետուրներով զարդարված անթեւ զգեստով՝ գովազդելով իր Delola կոկտեյլների շարքը: Նյույորքցին իր անսամբլը համալրել է կարմիր ժապավենավոր բարձրակրունկներով։

53-ամյա գերաստղը գրառումը մակագրել է՝ «Բրենչի ժամն է։ Ինձ այնպես եմ զգում, ասես Bella Berry լինեմ»։ Նա ավելացրել է #SundayFunday եւ #DelolaLife հեշթեգերը՝ նշելով @Delola կոկտեյլ ապրանքանիշը, որը նա թողարկել է այս տարվա սկզբին:

ло-2.jpg (58 KB)

«Ենթադրվում է, որ Դելոլան իրեն հարազատ քաղաքի աղջիկ է զգում, ով գնում է իտալական ափ եւ իր ժամանակն անցկացնում է սեղանների վրա պարելով եւ մարդկանց հետ շփվելով»,-ավելի վաղ ասել էր Լոպեսը:

ло1-3.jpg (57 KB)

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում

 

Share This